ՄՄերի Եգորյան

Մահակով ցուցմունք կորզելու համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին

Մահակով ցուցմունք կորզելու համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին

2019 թ. նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր ուղարկել NewsMedia.am կայքում 21.11.2019 թ. զետեղված «Հայրենի

ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակումը և տեսանյութը, ինչպես նաև դրա վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությունը:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2019 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ բռության ենթարկված անձի ինքնությունը, վերջինս գործով ճանաչվել է տուժող։

Միաժամանակ, իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ն. Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին (հանցանքն առերևույթ կատարվելու պահին դեռևս ՀՀ քրեական օրենսգրքում առկա չէր 309.1 հոդվածը): Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2007 թ. փետրվարից 2010 թ. մայիս ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազորի պաշտոնը, առերևույթ դիտավորությամբ կատարել է բռնություն և հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից:

Մասնավորապես, 2008 թ. նոյեմբերի սկզբին, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վ. Ն.-ի աշխատասենյակում, վերջինիս և այլ աշխատակիցների մասնակցությամբ Ն. Ս.-ն՝ բնակարանից գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկված Ա. Մ.-ի հետ: Վերջինիս կողմից դեպքին իր առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո, մինչև հաջորդ օրը՝ լուսաբաց, շուրջ հինգ անգամ նրան ուղեկցել են Վ. Ն.-ի աշխատասենյակ, որտեղ այլ ծառայողների հետ խմբով առերևույթ դիտավորությամբ կատարել են բռնություն. գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով՝ Ա. Մ.-ին գցել են գետնին, գլխին անցկացրել են հակագազ, ձեռքերով և մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ն. Ս.-ի կողմից առերևույթ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական

լիազորություններն անցնելու հետևանքով էական վնաս է պատճառվել Ա. Մ.-ի իրավունքներին և օրինական շահերին. ենթարկվելով բռնության՝ վերջինս արժանացել է անմարդկային և նվաստացնող, դաժան վերաբերմունքի:

Նախաքննությունը շարունակվում է: Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և ենթադրյալ հանցանք կատարած բոլոր անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում