ՎՎարդան Հովսեփյան

Վանաձորի երկու բնակչի սպանության հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում

Վանաձորի երկու բնակչի սպանության հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վանաձոր քաղաքի երկու բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2020 թ. փետրվարի 9-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված հրազենով կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Լոռու մարզի չորս բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի: Հրազենային  մարմնական վնասվածքներ ստացած նշված անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոն, որոնցից երկուսը՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ ծնված 1990 թ., ճանապարհին մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Միևնույն ժամանակ, նույն օրը՝ ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Բարեկամություն փողոցում մեքենա է այրվում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է այն անձի ինքնությունը, ում անունով հաշվառված է նշված ավտոմեքենան: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ՝ խզակոթը այրված վիճակում, 5.45 տրամաչափի ինքնաձիգի կրակված 26 պարկուճ, 5 դեֆորմացված նույն տրամաչափի պարկուճ, 5 նույն տրամաչափի գնդակ, 2 դատարկ փամփշտատուփ՝ մեկն այրված վիճակում:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական, համալիր դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում