ԱԱնուշ Մուրադյան

Արմեն Սարգսյանը ստացել է Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ԱԺ-ի որոշման նախագիծը

Արմեն Սարգսյանը ստացել է Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ԱԺ-ի որոշման նախագիծը

Հանրապետության նախագահի աշխատակազմից «Լուրեր»-ին հայտնել են, որ երեկ երեկոյան ստացել են Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Ազգային Ժողովի որոշման նախագիծը։

Նախագահ Արմեն Սարգսյանը եռօրյա ժամկետ ունի այն ստորագրելու և հանրաքվեի օր նշանակելու համար։

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին խորհրդարանը 88 կողմ և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը: Դրանով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամի լիազորությունները, որոնք ընտրվել են մինչև 2018 թ. ապրիլի 9-ը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում