ՀՀովհաննես Վարդանյան

«Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանը հոգեբուժարանում է

«Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանը հոգեբուժարանում է

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած և կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել: Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ: Նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ Թորոսյանը տեղափոխվել է Նուբարաշենում գտնվող հոգեբուժական հիմնարկ՝ ստացիոնար փորձաքննությունն այնտեղ անցկացնելու:

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» և կրակոցներ արձակել: Նրա հետ բանակցություն էր վարել անձամբ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, որից ընթացքում նա հանձնել էր զենքը, ապա վնասազերծվել: Թորոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում