ՎՎարդան Հովսեփյան

Ոստիկանության պարզաբանումը՝ դպրոցի մոտից երեխայի առևանգման փորձի մասին

Ոստիկանության պարզաբանումը՝ դպրոցի մոտից երեխայի առևանգման փորձի մասին

Օրերս համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի թիվ 160 դպրոցի մոտակայքից փորձել են երեխա առևանգել։

Փետրվարի 4-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին դիմում էր ներկայացրել Ավանեսովի փողոցի մի բնակիչ, որ նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, անծանոթ մի տղամարդ իր 7-ամյա դստերը տարբեր խոստումներ է տվել ու շենքի մուտք կանչել։ Ըստ դիմումի՝ տղամարդը, հասկանալով, որ հնարավոր չէ երեխային համոզել, ասել էր, որ նա այդ մասին տան մեծահասակներին ոչինչ չասի։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը։ Փետրվարի 5-ին՝ ժամը 14:30-ին, 33-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ներկայացել բաժին և տվել բացատրություն:

Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է հետաքննություն։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում