ՎՎարդան Հովսեփյան

Կարո՞ղ ա գիտեք՝ ես Վանեցյանն եմ. Ռուբեն Հայրապետյան

Կարո՞ղ ա գիտեք՝ ես Վանեցյանն եմ. Ռուբեն Հայրապետյան

Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, Ռուբեն Հայրապետյանի հետ դուրս գալով ոստիկանությունից, ասաց, որ փորձ է արվում վախի մթնոլորտ ստեղծել, բայց նա վախեցող մարդ չէ և վախենալու բան չունի:

«Հայրապետյանը և ընկերները բերման են ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով, ոստիկանությունում ոչինչ չի հայտնաբերվել: Հիմա մեքենան ոստիկանությունը չի տրամադրում, և գույքը պահվել է ոչ իրավաչափ: Մենք թույլ չենք տալիս զննել մեքենան, այն 6-րդ վարչության բակում է: Արձանագրեցինք սա, և մենք դատախազությանը հաղորդում կներկայացնենք, որպեսզի պարզենք, թե ինչ հիմքով է անձի գույքն առգրավված»,- ասել է Մակինյանը:

Ռուբեն Հայրապետյանն էլ, ոստիկանության մոտ պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց՝ «ձեր բոլոր հարցերին կարող է պատասխանել այս պատվերը տվողը»: ՀՖՖ նախկին նախագահը հայտնեց, որ ստորագրություն չեն վերցրել երկրից չբացակայելու մասին, իրեն բերման են ենթարկել տան ճանապարհին:

«Ինձ երբ հրավիրեն, ես գալու եմ, ինչո՞ւ են նման շոուներ սարքում: Տենց բաներով մեզ չեն կարա վախացնեն, մենք ազգովի մեղք ենք»,- ասաց նա:

Հանրապետական նախկին պատգամավորը նաև ասաց, որ «շուտով կբացահայտվի, թե ֆուտբոլի ֆեդերացիան որքան գումար է ինձ պարտք, և այդ քրեական գործը հերյուրանք է»:

«Կարո՞ղ ա գիտեք՝ ես Վանեցյանն եմ. ես ինչ գիտեմ, կպատմեմ, ես իմ երեխեքի փողը դրել եմ ֆուտբոլի մեջ, կարող եք ցանկացած ֆուտբոլիստի հարցնել, թե ես ինչ պարգևավճարներ եմ տվել իրենց»,- ասել է Հայրապետյանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում