ՎՎարդան Հովսեփյան

«Մարտի 1»-ի գործով բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ չհայտնեց

«Մարտի 1»-ի գործով բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ չհայտնեց

«Մարտի 1»-ի գործով դատախազության բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չի հայտնել:

Րոպեներ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը հրապարակել է այս որոշումը՝ այդպիսով մերժելով Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը:

Այս բողոքով առաջին դատական նիստը կայացել էր հունվարի 31-ին, սակայն բողոքի բուն քննությունն այդպես էլ չէր սկսվել: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին՝ նշելով, որ նա այս գործով չի կարող լինել անաչառ և անկողմնակալ դատավոր: Միջնորդությանն առարկել էր մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ այն որակելով սադրանք: Լսելով կողմերին՝ նույն օրը դատավոր Դանիելյանը հեռացրել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում