ԼԼիլիթ Սեդրակյան

Դատարանը վաղը կհրապարակի Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոցի մասին որոշումը

Դատարանը վաղը կհրապարակի  Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոցի մասին որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը քննել է երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը չկիրառելու դեմ գլխավոր դատախազության բողոքը։ 

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը:  Դատարանի առջև բողոքի ակցիա են իրականացրել մի խումբ մայրեր:

Հիշեցնենք, Ռազմիկ Աբրահամյանն ազատ էր արձակվել առաջին ատյանի դատարանի որոշմամբ, ինչից հետո դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը։

Նշենք, Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200-րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք):

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում