ՎՎարդան Հովսեփյան

Ռուստամ Բադասյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Ռուստամ Բադասյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանիի գլխավորած պատվիրակությանը:

Ռուստամ Բադասյանն արդյունավետ է որակել դեսպանատան հետ համագործակցությունը և բարձր գնահատել նախկին դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի ներդրած ջանքերը՝ Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման, սնանկության ոլորտի օրենսդրության բարեփոխման աշխատանքներում:   

ՄԹ դեսպանության ժամանակավոր հավատարմատարը համագործակցության շարունակականության հանձնառությունն է հայտնել՝ ուղղված Հայաստանի Կառավարության հավակնոտ ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հնարավորություններին, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման աշխատանքներին և սահմանադրական բարեփոխումներին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում