ՌՌոզա Խաչատրյան

Պետք է արժանին մատուցել նրա մայրիկին. Սարին՝ Ռոնալդուի մասին

Պետք է արժանին մատուցել նրա մայրիկին. Սարին՝ Ռոնալդուի մասին

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Կրիշտիանուն ակնհայտորեն գտնվում է ֆանտաստիկ ֆիզիկակակն ու հոգեբանական վիճակում, եթե այսքան հաճախ գոլեր է խփում: Չեմ տեսնում` անհատական խաղի առումով էլ ինչը կարող է ավելացնել: Երևի`միայն պաշտպանությունում: Չեմ կարող նրա ներկայիս վիճակն ու մարզավիճակը իմ արժանիքներին վերագրել: Պետք է արժանին մատուցենք նրա մայրիկին` այսպիսի օրինակ ստեղծելու համար»,- Սարիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնության 17 հանդիպման է մասնակցել: Նա 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: «Յուվենտուսը» գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: Մաուրիցիո Սարիի սաները առաջնության 20 տուրից հետո 51 միավոր են վաստակել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում