ԼԼիլիթ Սեդրակյան

Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ

Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ դատարանը մերժեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ պաշտպանի բողոքը: 

Պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել է՝ դիմելու են Վճռաբեկ դատարան: Արմեն Թավադյանն այսօրվա նիստին ներկա չի եղել: 

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է «Մարտի 1»-ի գործով տուժողին՝ ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով: Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում