ՎՎարդան Հովսեփյան

Սկսվել է Մանվել Գրիգորյանի գործով արտահերթ դատական նիստը

Սկսվել է Մանվել Գրիգորյանի գործով արտահերթ դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում սկսվել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով արտահերթ դատական նիստը:

Հաշվի առնելով, որ ձեռք են բերվել Գրիգորյանի առողջական վիճակի կտրուկ վատացման մասին նոր տվյալներ, դատախազության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է արտահերթ դատական նիստ:

Մանվել Գրիգորյանը, առողջական վիճակով պայմանավորված, դատարան չի բերվել:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնել է, որ «Նաիրի» ԲԿ-ն Մանվել Գրիգորյանի առողջության վերաբերյալ գրություն է հասցեագրել Դատախազությանը, որում մասնավորապես ասվում է, որ Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը նշանակված է հունվարի 21-ին, սակայն հաշվի առնելով նրա առողջական վիճակի կարևորությունը և հրատապությունը՝ առաջարկվում է նախաձեռնել արտահերթ դատական նիստ՝ հրավիրելով Փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում