ՌՌոզա Խաչատրյան

Կստեղծվի փաստաբանների իրավունքների խախտումներն արձանագրող աշխատանքային խումբ

Կստեղծվի փաստաբանների իրավունքների խախտումներն արձանագրող աշխատանքային խումբ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի նիստում քննարկվել է փաստաբանների մասնագիտական գործունեության հետ կապված խոչընդոտների խնդիրը, ինչպես նաև փաստաբաններին սպառնալու և վիրավորելու դեպքերը կանխելու/վերացնելու հարցը:

Խորհրդի անդամներն արձանագրել են, որ փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը շարունակվում են և հաճախ ուղեկցվում են փաստաբանների նկատմամբ վիրավորանքներով, հայհոյանքներով ու սպառնալիքներով:

Խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ այդ հարցերով բազմիցս դիմել են իրավասու պաշտոնատար անձանց, այդ թվում առաջարկել են քրեականացնել փաստաբանին մասնագիտական գործունեության առնչությամբ վիրավորելու արարքը, սակայն առ այսօր խնդիրը չի լուծվել:

Խորհրդի անդամների առաջարկով Փաստաբանների պալատի նախագահը կստեղծի աշխատանքային խումբ՝ խորհրդի անդամ Գայանե Դեմիրչյանի համակարգման ներքո, վերջին ժամանակահատվածում փաստաբանների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող, ինչպես նաև փաստաբաններին սպառնալու և վիրավորելու դեպքերն արձանագրելու և խորհրդին ներկայացնելու նպատակով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում