ՎՎարդան Հովսեփյան

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված «ափիոն» տեսակի թմրամիջոց

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված «ափիոն» տեսակի թմրամիջոց

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները  կանխել են Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցի անօրինական տեղափոխման հերթական փորձը: Վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Իրանի քաղաքացի Ռ.Ա.-ի անունից Հայաստանի սահմանով Ավստրալիա ուղարկվող ծանրոցը: Զննման արդյունքում պարզվել է, որ ընդհանուր 4 կիլոգրամ քաշով երկու մանկական ներքնակների սպունգները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրանյութով:

Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում