ՎՎարդան Հովսեփյան

Ռուստամ Բադասյանը՝ Նարեկ Մալյանի դեմ դատական հայցի մասին

Ռուստամ Բադասյանը՝ Նարեկ Մալյանի դեմ դատական հայցի մասին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Նարեկ Մալյանի դեմ, և այդ կապակցությամբ Ֆեյսբուքի էջում գրել է, որ թեև բազմիցս հրապարակայնորեն հերքել է որևէ կոռուպցիոն եղանակով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հանգամանքը, անգամ հրապարակել բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ, սակայն նշված անձը բազմիցս հրապարակել է արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստական տվյալ։

«Քաղհայցը կապված է հենց նշված հանգամանքի հետ։ Միաժամանակ, ինձ համար հասկանալի է նման վարքագծի պատճառը. հարմար առիթի դեպքում կանդրադառնամ նաև դրան»,- գրել է Ռուստամ Բադասյանը։

Բադասյանի պահանջը պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի հատուցումն է: Գործը քննող դատավոր է նշանակված Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում