ՆՆարե Թադևոսյան

Գևորգ Կոստանյանի կալանավորման որոշումը չի բեկանվի

Գևորգ Կոստանյանի կալանավորման որոշումը չի բեկանվի

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կալանավորման որոշումը չի բեկանվի, դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը։ Այդ մասին 1lurer.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նշենք՝ պաշտպանները բողոքարկել էին Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի դեկտեմբերի 4-ի որոշումը։ Դեկտեմբերի 26-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։

Հիշեցնենք, Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ նոյեմբերի 24-ին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր առաջարկել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով դատարան:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում