ԱԱրևիկ Աբելյան

ԱՆ-ից կրկին հերքում են՝ Վենետիկի հանձնաժողովից տարածվող բովանդակությամբ որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական նամակ չի ստացվել

ԱՆ-ից կրկին հերքում են՝ Վենետիկի հանձնաժողովից տարածվող բովանդակությամբ որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական նամակ չի ստացվել

ՀՀ արդարադատության նախարարությունը կրկին հերքում է Վենետիկի հանձնաժողովից տարածվող բովանդակությամբ որևէ պաշտոնական գրություն կամ ոչ պաշտոնական նամակ ստանալու մասին լուրերը: 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել: Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական գրագրությանը՝ այն հրապարակման ենթակա չէ։

«Այդուհանդերձ, տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անձնական նամակով շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին Սուրբ Ծննդի և Ամանորի կապակցությամբ, որին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը Ռուստամ Բադասյանին ևս շնորհավորել և բարեմաղթանք է հղել տոների առթիվ։

Այլ ոչ պաշտոնական գրագրություններ հրապարակման ենթակա չեն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ երեկ Արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում ոչ միայն բացատրություններ են հայցվում, այլև բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում