ԼԼիլիթ Սեդրակյան

Առինջի համայնքապետարանի պաշտոնյաները քաղաքացուց մոտ 8 հազար դոլար կաշառք են վերցրել. ԱԱԾ

Առինջի համայնքապետարանի պաշտոնյաները քաղաքացուց մոտ 8 հազար դոլար կաշառք են վերցրել. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, բացահայտել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Առինջի համայնքապետարանի պաշտոնատար անձինք, նույն համայնքում գտնվող հողատարածքը քաղաքացու անվամբ գրանցելու, կադաստրային ձևակերպումներ կատարելու գործընթացում իրենց լիազորությունների սահմաններում գործողություններ կատարելու պատրվակով, նշված քաղաքացուց 2016 թ. ընթացքում

պահանջել և որպես կաշառք առձեռն ստացել են 3.784.000 ՀՀ դրամին համարժեք 8000 ԱՄՆ դոլար գումար: Արդյունքում նշված հողատարածքը համայնքապետարանից անցել է նշված քաղաքացու տնօրինմանը:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` համապատասխան հոդվածների հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում