ՎՎարդան Հովսեփյան

Սամվել Ուզունյանի ուղեբեռում փամփուշտ հայտնաբերելու դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Սամվել Ուզունյանի ուղեբեռում փամփուշտ հայտնաբերելու դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

«Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում փամփուշտ հայտնաբերելու դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

Ոստիկանության լրատվականի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի խոսքով՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ Ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը պարզելու համար։

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փամփուշտի հայտնաբերման դեպքի առթիվ, իսկ հայտնաբերված փամփուշտն ուղարկվել է փորձաքննության։

Սամվել Ուզունյանը երկիրը լքել է 2019 թ. դեկտեմբերի 21-ի գիշերը՝ Երևան-Մոսկվա չվերթով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում