ԱԱրսեն Մկրտչյան

Դատարանը որոշեց․ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ

Դատարանը որոշեց․ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ

Հանրապետական ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ, դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը:

Երեւանի ընդհանուր իրավասության  դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց նրան կալանավորելու միջնորդության որոշումը:

Պաշտպան Սամվել Դիլբանդյանը 1lurer.am-ին հայտնեց, որ քրեական դատավարության օրենքով սահմանվում է՝ խափանման միջոց կիրառելու ընթացքում պետք է հաշվի առնել տարիքը, առողջական հանգամանքները:

Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 18-ին, որից հետո դատարանը օրինաչափ չէր համարել նրան ազատությունից զրկելու որոշումը։ Նա փաստացի ազատության մեջ էր դեկտեմբերի 19-ից։

Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում