ԼԼիլիթ Սեդրակյան

Պարզվում են «Ժողովուրդ» թերթի խմբագրությունից գողության փորձի հանգամանքները

Պարզվում են «Ժողովուրդ» թերթի խմբագրությունից գողության փորձի հանգամանքները

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունից գողության փորձ կատարելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019 թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:44-ին, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրից ահազանգ է ստացվել այն մասին, որ խմբագրությունը տակնուվրա է արվել:

Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 00:30-ից մինչև 10:20-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է խմբագրության պատշգամբի լուսամուտը, ապօրինի մուտք գործել ներս և փորձել գողություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետի և 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում