ՄՄերի Եգորյան

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Աբգարյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Աբգարյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժեց «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:   

Նախորդ դատական նիստին Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Լուսինե Աբգարյանին: Ինքնաբացարկի հիմքերից մեկը վերաբերում է այն փաստին, որ դատավորը, համաձայն հրապարակված տեղեկատվության, պետք է դեկտեմբերի 17-30-ը գտնվի արձակուրդում, մինչդեռ այդ պարագայում արձակուրդից 10-ն օր առաջ որևէ գործ չի կարող մակագրվել տվյալ դատավորին։ Երկրորդ հիմքը դատավոր Լուսինե Աբգարյանի եղբոր հնարավոր մտերմությունն է Վահե Գրիգորյանի հետ:

Նշենք, որ սա Լուսինե Աբգարյանի նախագահությամբ երկրորդ նիստն է: Մինչև այդ դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել էր դատախազների միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնել:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում