ԱԱրևիկ Աբելյան

Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի

Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց պաշտպանների բողոքը Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: 

Պաշտպանները բողոքարկել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նոյեմբերի 5-ի որոշումը, որով մերժվել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը:

 

Միաժամանակ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանին վարույթից հեռացնելու մասին: Ընթերցելով դատախազին բացարկ հայտնելու հիմքերն ու կարգը՝ նախագահող դատավորը նշել է, որ միջնորդությունը պետք է մերժել՝ առանց անդրադառնալու դրա հիմնավորվածությանը, քանի որ սույն բողոքի շրջանակում դատարանը լիազորված է ստուգել միայն վիճարկվող դատական ակտի հիմնավորվածությունն ու օրինականությունը և հանդես չի գալիս իբրև քրեական վարույթ իրականացնող մարմին: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում