ՎՎարդան Հովսեփյան

Արսեն Թորոսյանը՝ «Արաբկիր» կենտրոնում բռնության դեպքի մասին

Արսեն Թորոսյանը՝ «Արաբկիր» կենտրոնում բռնության դեպքի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Ֆեյսբուքի էջում անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրում գրանցված միջադեպին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, նույն համալիրի Ֆեյսբուքի էջում տեղեկություն էր հայտնվել, որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին «Արաբկիր» բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, որոնց երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ:
«Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը: Իրավիճակը կանխվել է հիվանդանոցի և անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով:

Հաջորդ օրը` կեսօրին, երեխայի ծնողները, ըստ «Արաբկիր» բժշկական համալիրում գործող կարգի, հրավիրվել են վերակենդանացման բաժնի վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին, ինչի հետևանքով բժիշկը ստացել է մարմնական վնասվածք։

Տեղի ունեցած միջադեպի մասին հայտնվել է Արաբկիրի ոստիկանություն»:

Արսեն Թորոսյանը գրել է, որ նման արարքը որևէ արդարացում չունի: «Ցանկացած բռնության դեպք, կրկնում եմ՝ ցանկացած նման դեպք բուժաշխատողների նկատմամբ պետք է դատապարտելի է լինի 10-ապատիկ ավելի, քանի որ բռնության ենթարկվողը կյանքեր է փրկում, այդ թվում՝ բռնարարի կամ նրա հարազատի։

Կոչ եմ անում իրավապահներին պարզել մեղավորներին և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել նրանց»:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում