ՎՎարդան Հովսեփյան

Արդարադատության փոխնախարարը բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ՄԻՊ-ում նախատեսվող բարեփոխումները

Արդարադատության փոխնախարարը բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ՄԻՊ-ում նախատեսվող բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարա­րության գենդերային և հակամարտությունների հարցերով թիմի ղեկավար, նախա­րարության կանանց խաղաղության և անվտանգության (ԿԽԱ), զինված հակամար­տություններում երեխաների իրավունքների և սեռական շահագործման հարցերով ներկայացուցիչ Ֆեյ Մինշալի գլխավորած պատվիրակությանը:

Փոխնախարարն ընդհանրական գծերով ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կառավարության գործողությունները՝ այդ համատեքստում կարևորելով մշակվող ՄԻՊ ազգային ռազմավարության փաստաթուղթը, որում արտացոլված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության կողմից իրականացվող հիմնական քաղաքականությունը, և տրված են թիրախային լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին՝ խոշտանգումների կանխարգելմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը և այլն:

Ռազմավարության նախագծով նախատեսված միջոցառումների իրականացման փուլում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է թափանցիկության, հաշվետվողականության և իրազեկման ապահովման աշխատանքները, ինչպես նաև իրավապահ համակարգի աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների շարունակականությունը:

Խոսելով համագործակցության զարգացման հեռանկարներից՝ փոխնախարարը գերազանց է գնահատել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հետ գործակցության ներկայիս մակարդակը:

Հանդիպման ավարտին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում