ՎՎարդան Հովսեփյան

Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շրջանակում Ճապոնիայի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է քրեական արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև քրեակատարողական համակարգի բարեփոխումների շրջանակում համագործակցելու հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև 2020 թ. Ճապոնիայի Կիոտո քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին՝  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասնակցության հնարավորությունները:

Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան վերը նշված ոլորտներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում