ՎՎարդան Հովսեփյան

ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը

ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թ.  հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Ազգային ժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացնում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Արդարադատության նախարարի խոսքով՝ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչպես նաև ուսումնասիրվել է միջազգային փորձը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում