ԱԱնուշ Մուրադյան

Դատավոր Պապոյանը բավարարեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Դատավոր Պապոյանը բավարարեց  իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը կարծիք էր հայտնել, որ Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Պապոյանի նախագահությամբ, պետք է քններ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում