ՎՎարդան Հովսեփյան

Ռուստամ Բադասյանը եվրոպացի պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ դատաիրավական բարեփոխումները

Ռուստամ Բադասյանը եվրոպացի պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ դատաիրավական բարեփոխումները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության և սպառողների տնօրինության գլխավոր տնօրեն Թինա Աստոլային:

Նախարարը գոհունակություն է հայտնել հանդիպման համար, կարևորել արդարադատության ոլորտի բարեփոխումների տեսլականը ևս մեկ անգամ քննարկելու հնարավորությունը և վերահաստատել է Եվրոպական միության հետ համագործակցությունը խորացնելու և բարեփոխումներն օր առաջ իրականացնելու հանձնառությունը:

Ռուստամ Բադասյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է վերջին շրջանում մշակված ոլորտային 4 ռազմավարությունների մանրամասները, որոնք վերաբերել են դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին, ինչպես նաև մշակման փուլում գտնվող Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագծին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության շրջանակում իրականացվող միջոցառումների ուղղությունները, որոնք վերաբերել են դատական համակարգում անկախության, հաշվետվողականության ամրապնդմանը, հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը և այլ հարցերի:

Այցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովային, Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին:

Վերջինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտում ԵՄ աջակցության ուղղություններն ու ժամկետները։ Առանձին անդրադարձ է եղել ոստիկանության ոլորտի բարեփոխումների կառավարության տեսլականին։ Լոուրենս Մերիդիթը շեշտել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ այլ գործընկերների հետ համագործակցության շրջանակում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում