Դատախազը հիմնավորել է՝ դատավորի հաղորդման հիմքով հարուցվել է քրեական գործ՝ Քոչարյանի վերաբերյալ քննության հարցով։ Հետևաբար դատարանն, ըստ դատախազի, չի կարող լինել անաչառ։ Մեղադրողի միջնորդության կապակցությամբ առարկել են Քոչարյանի պաշտպանները, տուժող կողմը պնդել է՝ դատավորի անկողմնակալությունը կասկածահարույց է։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16-ին։










