Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար

Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր՝ COP17-ի վերջին օրը, այցելել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի գրառումից։

«Ինձ տեղեկացրել են, որ համաժողովի 15 օրերի ընթացքում մեր տաղավարն ունեցել է ավելի քան 4 հազար այցելու։ Օտարերկրյա հյուրերի կողմից հնչել են նաև համագործակցության առաջարկներ։

Տաղավարում ավելի քան 30 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց արտադրանքը։ Կազմակերպվել են նաև հայկական արտադրանքի համտեսներ։

Շրջել եմ նաև մյուս տաղավարներով, հանդիպել գործարարների, ծանոթացել նրանց գործունեությանը և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին»,- գրել է Պապոյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում