ՎՎարդուհի Հարությունյան

«Քսանի խմբի» արտգործնախարարների երկօրյա հանդիպումը կավարտվի առանց համատեղ հայտարարության

«Քսանի խմբի» արտգործնախարարների երկօրյա հանդիպումը կավարտվի առանց համատեղ հայտարարության

Միացյալ Նահանգներում «Քսանի խմբի» երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպումը կավարտվի առանց համատեղ հայտարարության, քանի որ կողմերի միջև կարևոր հարցերի շուրջ առկա են լուրջ տարաձայնություններ։

Դրանք հիմնականում կապված են Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների, Մերձավոր Արևելքում հակամարտության, ամերիկյան մաքսատուրքերի և G20-ի անդամ Հարավաֆրիկյան Հանրապետությանը գագաթնաժողովին չհրավիրելու հետ։

Բանակցություններին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ներկայությունը շատերի շրջանում դժգոհություն է առաջացրել։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էդ Միլիբենդը գագաթնաժողովին ուղղակիորեն դիմել է Լավրովին։

«Մենք բոլորս գիտենք, թե ով է այս պատերազմում ագրեսորը»,- նշել է նա՝ Ռուսաստանին մեղադրելով Ուկրաինայում անմեղ քաղաքացիների սպանության մեջ։

Հանդիպումը նախագահող ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել է ավանդական խմբային լուսանկարման արարողությունը, քանի որ եվրոպացի դիվանագետները հրաժարվել են լուսանկարվել Լավրովի հետ։ Ռուսաստանցի դիվանագետն արձագանքել է։

«Ես սա անվանում եմ ընտանեկան լուսանկարի դիվանագիտություն։ Եթե նրանց համար գլխավորն այն է, թե ինչ տեսք ունեն իրենք ընտանեկան լուսանկարում, և ով է կանգնած իրենց կողքին, դրանով ամեն ինչ ասված է»,- նշել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում