ՎՎարդուհի Հարությունյան

Եթե Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, ապա պետք է գա Մոսկվա. Լավրով

Եթե Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, ապա պետք է գա Մոսկվա. Լավրով

Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցություններից առաջ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ատլանտայում G20-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Մոսկվան նախկինի պես չի ընդունի, որ ուկրաինական կողմը սպառնալիք ներկայացնի անվտանգության ոլորտում ռուսական շահերին։ Միևնույն ժամանակ Լավրովը նշել է, որ Աբու Դաբիում բանակցությունների ժամկետները կհայտարարվեն դրանց հաստատումից հետո։ Լավրովը հավելել է, որ եթե Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, ապա պետք է մեկնի Մոսկվա։

Անդրադառնալով Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին՝ դիվանագետը նշել է, որ դրանցում գործնական և իրական տեղաշարժեր դեռ չեն երևում, իսկ դիզելային գործարքի վերաբերյալ պետք է պատրանքներ չտածել։ Լավրովը նաև տեղեկացրել է, որ Ատլանտայում շփում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միշտ եղել են և կլինեն խնդիրներ, բայց Մոսկվան ողջունում է Վաշինգտոնի հետաքրքրությունը երկխոսության նկատմամբ։

Խոսելով Եվրամիության գործողությունների մասին՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ այն փորձում է ներքաշվել ուկրաինական կարգավորման մեջ, և հավելել է. «Եվրոպացիների հեղինակությունը չի կարող հաշվի չառնվել, եթե նրանք կրկին ցանկանան մասնակցել բանակցային գործընթացին»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում