Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ հոկտեմբերի 30-ին նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։

Այցերի ընթացքում նախարարի տեղակալն ուսումնասիրել է զորամասերում իր համակարգման ոլորտին առնչվող աշխատանքների ընթացքը, հետևել ծառայության կազմակերպմանը և տեղում ծանոթացել իրականացվող միջոցառումներին։











