Իմ բարի համբավն ու հեղինակությունը պաշտպանելու նպատակով դիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարության

Իմ բարի համբավն ու հեղինակությունը պաշտպանելու նպատակով դիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարության

Այսօր Ազգային ժողովի ամբիոնից «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը հնչեցրել է հայտարարություններ, որոնք անհիմն մեղադրանքներ են պարունակում համայնքի ղեկավարների հասցեին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը։

«Մասնավորապես, նա նշել է, թե «բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարները բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն՝ անորակ ասֆալտապատման աշխատանքներով»։ Սա ընդհանրացված մեղադրանք է, որն ուղղակիորեն առնչվում է նաև իմ անվանն ու հեղինակությանը։

Նման ընդհանրացված և ծանր մեղադրանքները չեն կարող հնչել որպես անհերքելի փաստ՝ առանց կոնկրետ փաստերի և ապացույցների ներկայացման։ Հանրային հարթակից հնչող յուրաքանչյուր հայտարարություն պետք է հիմնված լինի փաստերի վրա, այլ ոչ թե արատի մարդկանց մասնագիտական և հանրային համբավը։

Իմ բարի համբավն ու հեղինակությունը պաշտպանելու նպատակով դիմելու եմ դատարան՝ պահանջելով հերքել իմ հասցեին վերագրվող անհիմն մեղադրանքները և փոխհատուցել պատճառված վնասը՝ օրենքով սահմանված կարգով։

Հանրային պաշտոն զբաղեցնելը ենթադրում է ոչ միայն խոսելու իրավունք, այլև այդ խոսքի համար պատասխանատվություն։ Քաղաքական դիրքորոշումը որևէ մեկին իրավունք չի տալիս անհիմն մեղադրանքներ ներկայացնել մարդկանց հասցեին՝ առանց դրանք փաստերով հիմնավորելու»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում