ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր

ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր

ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 166 000 ԱՄՆ դոլարի ներդրում կկատարի ամերիկահայ քանդակագործ և նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանության նպատակով։ 2005 թ․ ի վեր հիմնադրամը ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Հայաստանում՝ հատկացնելով ավելի քան 1,8 միլիոն ԱՄՆ դոլար։

ԱՄՆ դեսպանատան հանրային դիվանագիտության բաժնի ղեկավար Գրիֆին Ռոզելը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի և Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի հետ ազդարարեց նոր ծրագրի մեկնարկը, որի շրջանակում վերանորոգման աշխատանքներ կկատարվեն Խորեն Տեր-Հարությանի՝ Վաղարշապատում գտնվող թանգարանում՝ ապահովելով արվեստագետի 261 ստեղծագործության պատշաճ պահպանությունն ու ցուցադրությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում