Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի

Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նոյեմբերի 6-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 54 և 63 տարեկան երկու բնակիչ պահում և իրացնում են թմրամիջոց, նաև այդ օրը պատրաստվում են ինչ-որ մեկին թմրամիջոց իրացնել։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի գումարտակի պարեկների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված անձինք Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և «Լեքսուս» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել են Վաղարշապատի բաժին։ Մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում կար թմրամիջոցի նմանվող զանգվածով երկու փաթեթ։

«Լեքսուս» մակնիշի մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, իսկ ձերբակալվածները՝ նախաքննական մարմին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մեքենայում հայտնաբերվել է 92 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։

Կատարվում է նախաքննություն։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում