Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. ՔԿ

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 3 անձի սպանության, անձին 2 անգամ ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Մանավորապես՝ նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի ընթացքում Է.Ն.-ն օգտագործելով Մ.Բ.-ի հետ ունեցած ինտիմ կյանքի վերաբերյալ տեսագրությունը, նրանից պահանջել է 500 հզր ՀՀ դրամ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում Մ.Բ.-ին արատավորող տեսագրությունը տարածել վերջինիս բարեկամների շրջանում և սոցիալական ցանցերում:

Այնուհետև, 2025 թվականի ընթացքում Է.Ն.-ն Մ.Բ.-ի մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկություններ պարունակող պոռնոգրաֆիկ բնույթի տեսագրությունն առանց վերջինիս համաձայնության «WhatsApp» հավելվածի միջոցով փոխանցել է Հ.Բ.-ին՝ այս հասանելի դարձնելով այլ անձանց: Վերոգրյալ գործողությունների հետևանքով Մ.Բ.-ն երկու անգամ կատարել է ինքնասպանության փորձ:

Բացի այդ, 2026 թվականի մայիսի 26-ին Է.Ն.-ն որսորդական հրազենով գերեզմանատան տարածքում հետապնդել է իր հետ վիճաբանած համագյուղացուն՝ կրակոցներ արձակելով նրա ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Համագյուղացուն սպանելուց հետո Է.Ն.-ն վերադարձել է ավտոմեքենայի մոտ և փորձել մոր հետ միասին հեռանալ դեպքի վայրից, սակայն այդ պահին այնտեղ են եկել սպանվածի եղբայրը և հայրը, որոնց նույնպես սպանել է՝ արձակելով բազմաթիվ կրակոցներ:

Բաց այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում Է.Ն.-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:

Է.Բ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (3 դրվագ), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), 258-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով (շորթումը), 204-րդ հոդվածի 2-րդ մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելու փորձը):

Վերջինս կալանավորվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում