Միրզոյանը Մարգուս Ցահքնային ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ է շնորհել

Միրզոյանը Մարգուս Ցահքնային ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ է շնորհել

Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև ամուր և փոխվստահության վրա հիմնված գործընկերության կառուցման գործում նրա անձնական նշանակալի ներդրումը՝ ՀՀ ԱԳՄԱ նախարար Միրզոյանը Մարգուս Ցահքնային ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ է շնորհել: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էստոնիայի ԱԳՆ 108-րդ տարեդարձին նվիրված միջոցառման շրջանակներում Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան նախարար Միրզոյանին շնորհել է Էստոնիայի ԱԳ նախարարության «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում