ՎՎարդուհի Հարությունյան

Ֆրանսիան մեղադրել է Իրանին սառնարանային համակարգերի վրա կիբեռհարձակումներ կազմակերպելու համար

Ֆրանսիան մեղադրել է Իրանին սառնարանային համակարգերի վրա կիբեռհարձակումներ կազմակերպելու համար

Փարիզը մեղադրում է Թեհրանին վերջերս ֆրանսիական սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա կիբեռհարձակումներ կազմակերպելու համար։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ սուպերմարկետներում սառնարանների և սառցախցիկների վրա իրականացված կիբեռհարձակումների հետևում կանգնած է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել։

Ժան-Նոել Բարոյի խոսքով՝ դա իր մասշտաբներով և ագրեսիայի մակարդակով աննախադեպ արշավ էր։ Նա խոստացել է, որ ԵՄ մակարդակով պատժամիջոցներ կկիրառվեն։

Հայտնի է, որ հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած կիբեռհարձակման ընթացքում, որի հետևանքով տուժել են հարյուրավոր խանութներ, հաքերները հասանելիություն են ստացել սառնարանային սարքավորումների ջերմաստիճանը կարգավորող համակարգերին և բարձրացրել ջերմաստիճանը։ Վնասը գնահատվում է միլիոնավոր եվրոյի չափով։ Շաբաթներ անց նմանատիպ կիբեռհարձակումներ են տեղի ունեցել եվրոպական այլ երկրներում։

Իրանական կողմը դեռ չի մեկնաբանել Ժան-Նոել Բարոյի հայտարարությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում