Միացյալ Նահանգները պատրաստ է Մերձավոր Արևելքում իրավիճակի ցանկացած զարգացման՝ հայտարարել էր ԱՄՆ նախագահը։
«Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Քուվեյթը և այլ երկրներ կնախընտրեին պահպանել ստատուս-քվոն, այլ կերպ ասած՝ պատմության մեջ ամենամեծ ռազմածովային շրջափակման և «Երկաթե դարպասներ» նոր գործողության շարունակությունը։ Այսպիսով, խոսքը ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում շրջափակման մասին է։ Եթե Մերձավոր Արևելքում իրավիճակը փոխվի, Ամերիկայի Միացյալ Նահանգները լիովին պատրաստ է գործել։ Սակայն այս պահին նման սցենարը շատ քիչ հավանական է թվում»,– ասել է Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ Իսրայելը և ամբողջ Մերձավոր Արևելքը պաշտպանված են իրանական վտանգից և սպառնալիքներից։
«Մենք տեսնում ենք դրական դինամիկա այս հակամարտության ավարտի ուղղությամբ և ապահովելու ենք Ամերիկայի շահերի պաշտպանությունը ցանկացած պարագայում։ Այս ռազմական արշավի ավարտից հետո ամերիկյան ժողովուրդը և ամբողջ աշխարհը կդառնան շատ ավելի պաշտպանված և իրենց ավելի ապահով կզգան»,– նշել էր Սպիտակ տան ղեկավարը։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային էլ Վաշինգտոնին կոչ էր արել ընդունել Թեհրանի յոթ պայմանները։
«Իրանի դեմ պատերազմն արդեն ջախջախիչ հարված է հասցրել ԱՄՆ կառավարությանը։ Սակայն Վաշինգտոնը հուսահատ խաղացողի պես շտապում է։ Հանձնվե՛ք։ Դադարե՛ք կեղծ լուրեր տարածել հորինված բանակցությունների մասին։ Դադարե՛ք ժխտել Արևմտյան Ասիայի նոր կարգը»,– ասել էր իրանցի պաշտոնյան։










