Վոլոդիմիր Զելենսկին, մեկնաբանելով այսօր Աբու Դաբիում կայացած հանդիպումը, շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի բոլոր գործընկերներին՝ աջակցության համար։
«Եռակողմ ձևաչափը կառուցողական էր և բավական բովանդակալից։ Հասցրել ենք քննարկել մարդասիրական քայլերի անհրաժեշտությունն ու հնարավոր պարամետրերը։ Ռազմագերիների ազատ արձակումն առաջնահերթություն է»,- նշել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկու խոսքով՝ բանակցությունների օրակարգում են եղել նաև Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների տրամադրման հարցը և ապաէսկալացումը:
«Անհրաժեշտ են իրական գործիքներ, որոնք թույլ կտան արգելափակել պատերազմի ցանկացած կրկնություն»,- ասել է նա:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին բանակցությունները կազմակերպելու համար, և Արաբական Միացյալ Էմիրություններին՝ «հուսալի բանակցային հարթակի համար»:










