Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

ԱԺ-ում Մանի Հուսայնիի գլխավորած պատվիրակության հետ քնարկվել են ՀՀ-ում շրջակա միջավայրի պահպանմանն առնչվող խնդիրները

ԱԺ-ում Մանի Հուսայնիի գլխավորած պատվիրակության հետ քնարկվել են ՀՀ-ում շրջակա միջավայրի պահպանմանն առնչվող խնդիրները

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մխիթարյանը, նախագահի տեղակալ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Խաչատրյանը, Սարիկ Մինասյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Հայկ Սուքիասյանն ու Ահարոն Սահակյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել են Նորվեգիայի խորհրդարանի էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանի Հուսայնիի գլխավորած պատվիրակության հետ։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։

Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Մխիթարյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Նորվեգիայի փորձով՝ տնտեսական աճը բնապահպանական կայունության հետ համադրելու, ինչպես նաև բնական ռեսուրսներն արդյունավետ կառավարելու հարցում։

Հանձնաժողովի նախագահը կարևորել է համագործակցության ընդլայնումը նաև տեղական ինքնակառավարման մակարդակում՝ վստահություն հայտնելով, որ երկրների միջև կապերը բոլոր ոլորտներում օրեցօր առավել կամրապնդվեն։

Մանի Հուսայնին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արձանագրել, որ Նորվեգիայի և Հայաստանի միջև հարաբերություններն ու համագործակցությունը հետևողականորեն զարգանում են։ Նա ընդգծել է նաև ընդհանուր ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինելու կարևորությունը։

ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել համաժողովը հաջողությամբ կազմակերպելու կապակցությամբ։

ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները շնորհակալություն են հայտնել Նորվեգիայի կառավարությանը Հայաստանի Հանրապետությանը տարբեր ուղղություններով աջակցության համար։

Կողմերն ընդգծել են տնտեսական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ի թիվս երկկողմ օրակարգի մի շարք այլ ուղղությունների։ Այս համատեքստում հատկապես կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ավելացումը։

Քննարկվել են Հայաստանում շրջակա միջավայրի պահպանմանն առնչվող խնդիրները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներին։

Կողմերը վստահություն են հայտնել, որ հանդիպումը նոր ազդակ կդառնա Հայաստան-Նորվեգիա խորհրդարանական համագործակցության խորացման համար։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում