ԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը

2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Իլ դը Ֆրանս տարածաշրջանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Իլ դը Ֆրանս տարածաշրջանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հոկտեմբերի 25-ին Իլ դը Ֆրանս տարածաշրջանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Պատվիրակության կազմում էին էկոլոգիական անցման, կլիմայի և կենսաբազմազանության հարցերով փոխնախագահ Յան Վերլինգը, Եվրոպական և միջազգային ռազմավարությունների վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Սեդրիկ Գիյոն-Լավոկան և Շրջակա միջավայրի, գյուղատնտեսության, գյուղական գործերի և էկոլոգիական անցման վարչության տնօրենի տեղակալ Մագալի Շարմեն։

Հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Նա ներկայացրել է հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։

Յան Վերլինգը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Լուսինե Աբրահամյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները։

Հյուրերը մեծ հետաքրքրությամբ են լսել հատկապես Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեության մասին։

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան և ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։

Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում