Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել են ուկրաինական էներգետիկ օբյեկտների և ենթակառուցվածքների դեմ գործողությունների ապաէսկալացման համար իրական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին` հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ իրենց տրամադրած մանրամասն տեղեկությունների համար:
«Նրանց հետ հեռախոսազրույցում մենք քննարկել ենք նաև նոյեմբերին նախատեսված եռակողմ հանդիպման նախապատրաստումը, որը պետք է տեղի ունենա աշխատանքային խմբերի մակարդակով՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ։ Ֆինլանդիան և Նորվեգիան, որպես Ռուսաստանին սահմանակից երկրներ, հատկապես շահագրգռված են անվտանգության ոլորտում ճիշտ և հուսալի որոշումներ կայացնելու հարցում:
Եվրոպացի գործընկերների հետ քննարկել ենք նաև մեր համագործակցության տարբեր ձևաչափեր, որոնք կարող են օգտակար լինել դիվանագիտության հետագա աջակցության, մեր պաշտպանության և ընդհանուր անվտանգության ապահովման համար»,- նշել է Զելենսկին:









