Ռուսաստանին գազի համաշխարհային շուկայի մասնակիցների թվից հեռացնելու ցանկացած փորձ լուրջ հետևանքներ է ունենում՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Գազ արտահանող երկրների համաժողովի բացման ժամանակ:
Նա նշել է, որ մոլորակի էներգետիկ բալանսի մեկ քառորդը բաժին է ընկնում գազին, որի համաշխարհային պահանջարկը մինչև 2050 թվականը կաճի՝ տարեկան հասնելով մինչև 5,5 տրիլիոն խորանարդ մետրի: Միևնույն ժամանակ, ՌԴ-ն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում բնական գազի պաշարներով և, Պուտինի խոսքով, գազի պատասխանատու արտահանող է, հուսալի և կանխատեսելի գործընկեր:
Կրեմլի ղեկավարը կարծիք է հայտնել, որ Եվրոպան ինքն է հարվածում իր արդյունաբերությանը և սոցիալական ոլորտին՝ հրաժարվելով ռուսական գազից: Նախագահը նաև զգուշացրել է, որ գազի համաշխարհային գները կտրուկ աճել են, բայց կարող են նաև նվազել:
Պուտինը նաև «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցումը որակել է ահաբեկչական գործողություն:










