2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերն ու առաջարկությունները:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախ ընդգծել է, որ հարկման համակարգերի վերաիմաստավորման ծրագրային նպատակադրումները հանդիսանում են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության հիմնասյուները, որոնց առանցքային նպատակն է ապահովել հարկային բեռի արդարացի և հավասար բաշխումը, տնտեսության փաստաթղթաշրջանառության և թափանցիկության ապահովումը: Վահե Հովհաննիսյանի խոսքով, փոփոխությունների հայեցակարգը միտված է հարկման համակարգերի արդյունավետ հարաբերակցությանը: Այս համատեքստում, ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է խթանել փոքր բիզնեսի զարգացումը՝ նվազեցնելով վարչարարական բեռը, ապահովելով հարկային արդարությունն ու հավասար մրցակցային պայմանները։Հանդիպմանը ծավալվել է քննարկում հարկման համակարգերին և գործարքների սխեմաներին, հարկման համակարգերի վերաիմաստավորման ծրագրային նպատակադրումներին, հարկային կարգապահության և փոխկապակցվածության հստակ չափանիշների ներդրմանը վերաբերող հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կայուն տնտեսական աճին ուղղված եկամուտների քաղաքականության իրականացման, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման կարևորությունը և հանձնարարել հետևողականորեն շարունակել վերոնշյալ ուղղություններով աշխատանքները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում