ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննում է հեռուստաալիքների բոյկոտը՝ լուսաբանելու Թրամփի միջոցառումները

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննում է հեռուստաալիքների բոյկոտը՝ լուսաբանելու Թրամփի միջոցառումները

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ հետաքննում է մի քանի ամերիկյան հեռուստաընկերության՝ դաշնային հակամենաշնորհային օրենքների հնարավոր խախտումների գործը՝ կապված նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության համատեղ լուսաբանումը դադարեցնելու հետ:

Նախարարությունը Սպիտակ տան հեռուստատեսային խմբին վերաբերող նամակագրություն և այլ նյութեր է խնդրել ABC, CBS, CNN, NBC և Fox News ընկերություններից: Այս լրատվամիջոցները հերթով լուսաբանում են նախագահի գործունեությունը և նկարահանված նյութերը փոխանցում մյուս ԶԼՄ-ներին։

Անցյալ ամիս հեռուստաալիքները մի քանի օրով դադարեցրել էին Թրամփի գործունեության լուսաբանումը այն բանից հետո, երբ նախագահը CNN-ին, MS Now-ին և Politico-ին արգելել էր աշխատել Սպիտակ տանը՝ նրանց մեղադրելով իր թիմի մասին «հորինվածքներ և ստեր» հրապարակելու համար:

Ավելի ուշ Սպիտակ տունը վերականգնել էր դրանց հասանելիությունը դատարանի համապատասխան որոշումից հետո։ Երեք լրատվամիջոց դատական հայց էր ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ՝ պնդելով, որ հասանելիության սահմանափակումները խախտում են ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությամբ երաշխավորված իրենց իրավունքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում