Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի առևտրի հարցերով պետական նախարար, միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Անաս Սարվարի պատվիրակությանը, քննարկել էներգետիկայի, առևտրի, անվտանգության, պաշտպանական արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Սարվարն ընդգծել է Բաքվի հետ համագործակցությունն ընդլայնելու՝ Լոնդոնի մտադրությունը։ Ալիևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև ակտիվ համագործակցություն է ձևավորվել և անկախության վերականգնումից հետո երկրները երկար տարիներ մնում են մտերիմ գործընկերներ:
Հանդիպմանը քննարկվել են նաև Բաքվում կայացած առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքները:










