Միրզոյանը և Բուլղարիայի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի իրականացման հարցեր

Միրզոյանը և Բուլղարիայի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի իրականացման հարցեր

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Վելիսլավա Պետրովա-Չամովայի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի իրականացման հարցեր:

Մտքեր են փոխանակվել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունների շուրջ, արձանագրվել են վերջին շրջանում գրանցված դրական արդյունքները՝ 2026 թ. հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հայկական ծաղիկների, ձկնամթերքի և մրգերի արտահանման տեսքով:

Նախարար Միրզոյանը նշել է, որ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծել կապակցվածության նախաձեռնությունների իրագործման համար: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կապակցվածության զարգացման հարցում Հայաստանի և Բուլղարիայի համար ընդհանուր՝ տրանսպորտային հաբ լինելու տեսլականը և ներառական ծրագրերի իրականացման հարցում պատրաստակամությունը, այդ թվում՝ ԵՄ ներգրավածությամբ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում